«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՈՒղերձ ` արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին

ՈՒղերձ ` արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին
10.04.2025 | 21:21

Խոսքից գոյացած վերքը թրի վերքից խորն է լինում, հայե'ր։

Դուք հասկանու՞մ եք ինչ եք անում։Եթե չեք հասկանում, ասեմ` թուրք եք ուրախացնում։Այս ինչ լուտանքներ եք թափում արցախցիների գլխին։Այս ինչ անեծքներ եք հնչեցնում մեր հասցեին։Այսօրվա մեր վիճակից ծանր անեծք կա՞։ Կա, միայն մահն է, որը մեր փրկությունն է։Էլ այսպես ապրել չի լինի։Սթափվե'ք։Արցախցիներին մի ստիպեք կռո արցախցի դառնան։Դրանից ձեզ հաստատ օգուտ չի լինի։

Մենք ձեզնից ոչինչ չենք ուզում, իշխանությունից, որը մեր դժբախտությունների պատճառն է, պահանջում ենք մեր իրավունքները։

Լսե'ք, մենք մեղավոր չենք,

որ դուք այդպես էլ չեք հասկանում, թե ձեր գլխին ինչ կարկուտ են պատրաստում այս նույն իշխանությունները։

Վրանում աշխատող սիրելի արցախցինե'ր, ատելության այս ալիքը կարելի է կանգնեցնել միայն մի քայլով` Շահրամանյանից պահանջել ասել ամբողջ ճշմարտությունը` ինչպես կազմվեց կապիտուլյացիոն թուղթը, ինչպես հանձնվեց զենքը, ինչպես Բաքվում հայտնվեցին մեր նախագահներն ու ռազմական գերիները, ում հրամանով տարհանվեցին արցախցիները։

Շահրամանյա'ն, եկել է ժամանակը խոսելու։Մեզ չի հետաքրքրում, թե ձեզ հետ ինչ կկատարվի խոսելուց հետո։Ամենամեծ խայտառակությունը կլինի այն ժամանակ, եթե մեր ու հայաստաբնակ մեր քույրերի, եղբայրների միջև թեկուզ մի փոքր ծեծկրտուք լինի։

Հայե'ր, լավ իմացեք։Թուրքին ուրախացնողը թուրք է։Մեր հասցեին հայհոյանքներ ու վիրավորանքներ գրելուց առաջ մտածեք` հա՞յ եք, թե թուրք։Ի՞նչ է արցախցու ուզածը` ապրել արժանապատվորեն, վերադառնալ իր երկիրը, պատժել իր վիճակի մեղավորին։

Եթե Շահրամանյանը կողքի դնի ամեն ինչ և խոսի, ձեր հաչոցները , համոզված եմ, կփոխվեն կատվի մլավոցների և մեզ անիծողներն ու հայհոյողները կամաչեն նայել մեր աչքերին։

Խոսի'ր, Շահրամանյան։Արցախցին էլ կորցնելու ոչինչ չունի։Ստեղծված թշնամանքի պատճառը դու ես։Բաց արա չակերտները, թող ազգը իմանա` ով ով է։

Կանգնեցրե'ք այս ազգակործան ատելությունը, որ գալիս է Հայաստանի ազգատյաց իշխանությունից։

Ինչքա՞ն կարելի է կարդալ այդ կեղտերը և լռելով կուլ տալ։Այդ լռությունից օրը մի քանի արցախցի են ինֆարկտից ու ինսուլտից մահանում։Չենք հասցնում հոգեհանգիստ գնալ։ Դա եղեռն չի, բա ի՞նչ է։

Բավակա'ն է, բավակա'ն է։

Ազգն է՞լ իր մի հատվածին դատապարտի մահվան ու անօթևան գաղթականի վիճակ պարգևի, թույլ չտա նրան ունենալ իր իրավունքներն ու ապրել մարդու նման, ոչ թե բոմժի։

Տեր Աստված, փրկիր ազգիս ազգակործաններից։Դու ինչու՞ ես լռում։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ